Հաստատվել է կորոնավիրուսի 1 765 նոր դեպք, մահացել է 38 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 14-ին կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 765 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 881 մարդ։ Արձանագրվել է մահվան 38 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 232 է:

Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5 713-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 278 431 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 649 407 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 496 780 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 570 932 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 754 047 դեպքով:

Մեկնաբանել