Ադրբեջանցիները կրակել են ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։ Նրանից երկուսի վիճակը ծանր էր: Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել․ «Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։

Մեկնաբանել