Հրադադարի խախտում Արցախում․ ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 14-ին ու դրան նախորդած օրերին

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ՝ խախտելով Արցախի հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը։ Լուրը կեսգիշերն անց հաղորդեց Արցախի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով՝ այս ամենի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, որից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։

ՍիվիլՆեթն ամփոփել է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մանրամասներն ու միջադեպին նախորդած իրադարձությունները։