Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում թեմ է հիմնելու

garegin and kiril patriarch

Ռուս ուղղափառ եկեղեցին այսօր որոշում է կայացրել Հայաստանում թեմ հիմնելու մասին: Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ Եկեղեցու փոխհարաբերությունների Սինոդալ բաժնի նախագահ Վլադիմիր Լեգոյդան։

«Երևանի նորաստեղծ թեմի հովվապետը կունենա «Երևանի և Հայոց» տիտղոսը՝ Երևան քաղաքում Եպիսկոպոսաց ամբիոնի տեղակայմամբ»,- նշել է Լեգոյդան՝ հավելելով, որ «եղբայրական երկխոսության ոգով» կայացված որոշումը քննարկվել է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Մեկնաբանել