Գորիս․ մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Գորիսում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։ ՍիվիլՆեթն այցելել է Գորիսի 34/03 և 34/07 ընտրատեղամասերը, խոսել ընտրողների և հանձնաժողովի նախագահների հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այսօր ընթանում են երեք մարզերում՝ Սյունիքում, Շիրակում և Տավուշում։

Մեկնաբանել