ՏԻՄ ընտրություններ՝ Սյունիքում․ իշխող և ընդդիմադիր ուժերը չարաշահում են վարչական ռեսուրսը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատմում է Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասին։ Նա նշում է, որ Տաթևում կա վարչական ռեսուրսի չարաշահում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի կողմից։