Հաստատվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք, մահացել է 27 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 17-ին կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 996 մարդ։ Արձանագրվել է մահվան 27 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 234 է:

Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5 805-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 283 183 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 662 334 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 502 207 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 654 277 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 784 815 դեպքով:

Մեկնաբանել