«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ»․ ցուցահանդես՝ Ստեփանակերտում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով կազմակերպվել է ցուցահանդես։ Ցուցանմուշների շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հադրութի գյուղերից՝ խաչքարեր և հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ։

Մեկնաբանել