Լավրովն ու Կարմիր խաչի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ հաղորդագրության՝ Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ, ներառյալ՝ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում և ներուկրաինական ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների գոտիներում:

«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել հետագա արդյունավետ փոխգործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, քննարկել ԿԽՄԿ-ի գործունեությանն աջակցելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել