Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Հոկտեմբերի 18-ին Շուշիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1 686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

Մեկնաբանել