Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատվիրակությունը 2021-ի հոկտեմբերի 20-21-ը մեկնելու է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգում հրապարակված՝ վարչապետի համապատասխան որոշումից։

Պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Պետք է արձանագրել, որ նույն կազմով այս պատվիրակությունը օգոստոսի 17-ին մասնակցել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ գործող տարածաշրջանային ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներին։

Այն, որ հոկտեմբերին նախատեսվում է աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, սեպտեմբերին հայտարարել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu-ին տված հարցազրույցում։

Կարդացեք նաև՝

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել