Ինչ անել, եթե երեխան վատ է սովորում

Ոչ բոլոր երեխաներն են լավ սովորում. դա մեզ համար դարձել է սովորական։ Սակայն ծնողները և մանկավարժները հազվադեպ են գիտակցում, որ դա ամբողջապես իրենց խնդիրն է, այլ ոչ թե երեխայի։ 21-րդ դարում մենք չենք կարող ունենալ սերունդ, որը չի ցանկանում սովորել, քանի որ այդպիսի սերունդը դատապարտված է ձախողման։ «Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկումը այն մասին է, թե ինչ է պետք անել երեխայի սերն առ ուսում պահպանելու և վերականգնելու համար։ Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել