Հյուսիս-Հարավ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 5 զոհ, 12 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Հյուսիս-Հարավ ճանապարհին մարդատար «Գազելի» մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով կա 5 զոհ, 12 վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։

«Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ»,- գրում է կայքը։

Ոստիկանութունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանել