Հաստատվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 19-ին կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 066 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 704 մարդ։ Արձանագրվել է մահվան 28 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 238 է:

Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5 870-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 286 303 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 670 552 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 505 554 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 714 379 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 809 967 դեպքով:

Մեկնաբանել