Բակո Սահակյանը բարերար Լևոն Հայրապետյանի հետ քննարկել է Արցախում տարբեր ներդրումային ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հայտնի բարերար Լևոն Հայրապետյանին, այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլ ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին` Արցախի շենացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև կարևորել նրա անձնական օրինակը Արցախում տարբեր բարերարների կողմից ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից:

Լևոն Հայրապետյանը, իր հերթին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված է բարենպաստ տնտեսական և քաղաքական մթնոլորտ գործարար միջավայրի զարգացման համար, ինչը և հանդիսանում է ներդրումների ներգրավման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Մեկնաբանել