Արցախ․ կորոնավիրուսի թվերն աճում են, պատվաստումների թվերը՝ ոչ

Վերջին շրջանում Արցախում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կտրուկ աճել է։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հանրապետությունում իրականացվել է 14 038 հետազոտություն, որից 1 273-ը՝ դրական արդյունքով։ Արցախի առողջապահության ոլորտի ներկայացուցչի գնահատմամբ՝ այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մնում է պատվաստումը, սակայն, ըստ Ստեփանակերտի փողոցներում անցկացված հարցման, բնակչության մեծ մասը պատրաստ չէ պատվաստվել։ Վեց ամսվա ընթացքում Արցախում պատվաստվել է 849 մարդ։

Մեկնաբանել