Հաստատվել է կորոնավիրուսի 2 603 նոր դեպք, մահացել է 32 մարդ

covid 19

Հայաստանում հոկտեմբերի 20-ին կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 603 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 17,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 827 մարդ։ Արձանագրվել է մահվան 32 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 243 է:

Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 288 906 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 680 182 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 507 857 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 744 139 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 821 737 դեպքով:

Մեկնաբանել