Հայաստանում կամավոր ատեստավորման գործընթաց անցած ուսուցիչներից 468-ը անցել են ատեստավորման փուլը, իսկ 538-ը չեն անցել այդ փուլը. այս մասին հոկտեմբերի 21-ի կառավարության նիստում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Ատեստավորման գործընթաց ուսուցիչների համար կազմակերպվել էր սեպտեմբերին, այն վերաբերում էր 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներին՝ 7 առարկաների գծով, իսկ հաջորդ տարի ատեստավորում անցնելու են 5-12-րդ դասարաններում դասավանդողները՝ բոլոր առարկաների գծով։ Ատեստավորման գործընթացը հաջողությամբ ավարտած ուսուցիչները նաև հավելավճարներ են ստանալու։
«Մասնակիցների 47 տոկոսն է հաղթահարել շեմը»,- ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց նաև, որ ատեստավորումն ամենաբարեհաջողն անցել են Սյունիքի, Շիրակի, Կոտայքի մարզի ուսուցիչները։