Հին ու նոր անձնագիր․ ոստիկանության փոփոխությունների նախագիծը՝ քննարկման առարկա

Հայաստանի Ոստիկանությունը նախաձեռնել է փոփոխություն, որով հին նմուշի անձնագրերը տասը տարվա վավերականության փոխարեն կտրվեն երկու տարով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագիծը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։ Ոստիկանությունում պարզաբանում են, որ այս քայլն արվում է ամբողջությամբ նոր կենսաչափական անձնագրերի անցնելու համար։ Ի՞նչ խնդիրներ կամ բացեր ունի այս նախագիծը, և ինչպե՞ս է այն ընկալվել հասարակության կողմից։