Հաստատվել է կորոնավիրուսի 2 146 նոր դեպք, մահացել է 42 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 21-ին կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 146 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 134 մարդ։ Արձանագրվել է մահվան 42 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 248 է:

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5 944-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 291 052 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 680 182 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 509,862 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 772 604 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 833 525 դեպքով:

Մեկնաբանել