ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի ցրման մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի պահանջով Արցախի նախագահը ցրելու է Պաշտպանության բանակը։

Մեկնաբանել