Play it forward. աղջիկները ֆուտբոլ են խաղում ու կոտրում կարծրատիպերը

Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի. այս կարգախոսն ունի «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հասարակական կազմակերպության Play it Forward նախաձեռնությունը։ Երևանում ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ մարզերում երեխաները մարզվում են անվճար։ Նպատակը սպորտի միջոցով սոցիալական ազդեցություն ունենալն ու հասարակության վերափոխումն է։