Ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։

Մեկնաբանել