Տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ․ Արցախն այս շաբաթ

Պաշտպանության բանակը ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, ասել է Արցախի նախագահի խոսնակը։

Կարմիր Շուկա – Ստեփանակերտ ճանապարհը լուսավորվել է։

Արցախի հյուրանոցներում ապրող քաղաքացիների համար արդեն 1,7 մլրդ դրամ է ծախսվել։

Կացարանի և անվտանգության ապահովման դեպքում տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ։