Էրդողանը պահանջել է արտաքսել արևմտյան տասը դեսպանների, Թուրքիայի ԱԳՆ-ն չի շտապում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է արտաքսել Միացյալ Նահանգների և արևմտյան ինը երկրների դեսպանների՝ հասարակական գործիչ և բարերար Օսման Քավալային ազատ արձակելու նրանց պահանջից հետո։ Թուրքիայում համապատասխան դեսպանությունները այդ երկրի ԱԳՆ-ից դեռ ոչինչ չեն ստացել հնարավոր արտաքսման վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։ Յոթ դեսպանները ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակից երկրներից են, և եթե տեղի ունենա նրանց արտաքսումը, այն ամենամեծ անջրպետը կբացի Արևմուտքի և Էրդողանի միջև վերջինիս կառավարման 19 տարիների ընթացքում: Քավալան ՝ քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի անդամ, արդեն չորս տարի բանտում է՝ Թուրքիայում 2013-ի համազգային բողոքի ցույցերի ֆինանսավորման և 2016-ին ձախողված պետական հեղաշրջմանը … Continue reading Էրդողանը պահանջել է արտաքսել արևմտյան տասը դեսպանների, Թուրքիայի ԱԳՆ-ն չի շտապում