Հաստատվել է կորոնավիրուսի 1 184 նոր դեպք, մահացել է 42 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 24-ին կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 184 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 221 մարդ։ Արձանագրվել է մահվան 42 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 261 է:

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6 055-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 295 552 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 692 240 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 516 325 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 851 805 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 860 844 դեպքով:

Մեկնաբանել