Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 677 032 պատվաստում

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677 032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466 785, երկրորդ դեղաչափ` 210 247։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել