Լաբորատորիա, որն ուսումնասիրում է հիվանդություններն ու խմբագրում գեները

Հայ-ռուսական համալսարանի նոր լաբորատորիայում՝ Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնում, բացառիկ մոտեցումներով ու սարքավորումներով փորձելու են տալ կենսաբժշկության որոշ հարցերի պատասխանները։ Կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանի խոսքով՝ ուսումնասիրվելու են, թե հայերն այս կամ այն հիվանդության հանդեպ ունե՞ն գենետիկ նախատրամադրվածություն, թե ոչ, ինչպե՞ս է դա արտահայտվում, ինչպիսի՞ն են մեր գենետիկ առանձնահատկությունները։ ՍիվիլՆեթն այցելել է լաբորատորիա՝ պարզելու, թե ինչ նպատակների է ծառայելու կենտրոնը։