Կովիդն ու տրանսպորտը․ ընտրություն առողջության ու չուշանալու միջև

Հոկտեմբերի 8-ից հանրային տրանսպորտի միջոցներում ուժեղացված ստուգումներ են․ դիմակ չկրող քաղաքացիներն իջեցվում են, խիստ ծանրաբեռնված տրանսպորտային միջոցը թեթևացվում է, ստուգվում է, թե տրանսպորտային միջոցում որքանով է պահպանվում սանիտարահիգիենիկ վիճակը։ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանի խոսքով՝ մինչ այժմ մշտադիտարկվել է 6 000 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 735 արձանագրություն։