Հաստատվել է կորոնավիրուսի 1 517 նոր դեպք, մահացել է 57 մարդ

covid 19

Հայաստանում հոկտեմբերի 25-ին կատարվել է 11 982 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 517 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 050 մարդ։ Արձանագրվել է մահվան 57 դեպք:

Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 263 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 298 069 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 698 944 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 517 802 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 879 468 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 868 360 դեպքով:

Մեկնաբանել