Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք

Հոկտեմբերի 25-ին Արցախում կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել, այսինքն, դրական է թեստերի 31,1 տոկոսը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում գրանցվել է 2 մահվան դեպք։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք»,- հայտնում են նախարարությունից։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15 888 քաղաքացու հետազոտություն, որից 1 726-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Մեկնաբանել