Եթե ուզում ենք, որ երեխաները երջանիկ լինեն, օգնենք նրանց ձեռք բերել արժեքներ

«Կրթության տապան» հաղորդաշարի այս թողարկումը արժեհամակարգի ձևավորման մասին է։ Դրանից է կախված երեխայի այսօրվա և ապագա երջանկությունը, դրանով են պայմանավորվելու նրա կյանքի ամենաառանցքային որոշումները։ Թողարկման ընթացքում հաղորդաշարի հեղինակ Արամ Փախչանյանը խոսում է այն մասին, թե ինչպես են դրանք ձևավորվում, ինչին պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և որն է դպրոցի դերը։