Էրդողանն ու Ալիևը բացեցին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով մեկնել է Ֆիզուլի և Զանգելան: Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը: Այն Ադրբեջանում անվանում են «Ղարաբաղի օդային դարպաս»:

Երկու պետությունների նախագահները դրել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբանդ ավտոճանապարհի հիմնարկեքը, որն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առանցքային դեր ունի «Զանգեզուրի միջանցք»-ի համատեքստում:

Զանգելանում Էրդողանն ու Ալիևը «խելացի ագրոպարկ»-ի հիմնարկեքի արարողությանն են մասնակցել։

Մեկնաբանել