Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Հայաստանի ազգային ժողովը այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց 1999-ի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ 22 տարի առաջ այս օրը խորհրդարանի դահլիճում տեղի է ունեցել ոճրագործություն և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ժողովի վրա։ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Մեկնաբանել