Արագածոտնի մարզպետն ազատման դիմում է ներկայացրել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Մարզպետի հեռանալու պատճառը հայտնի չէ։

Դավիթ Գևորգյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերի 16-ին: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Մեկնաբանել