Հարավային մասով երկաթգծի վերագործարկման հարց քննարկվում է. Մհեր Գրիգորյան

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ներկայում ապաշրջափակման շուրջ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում դիտարկվում է նաև Հայաստանի հարավային մասով անցնող երկաթգծի վերագործարկման հարցը։ Նա նշեց, որ աշխատանքային խումբն, այդուհանդերձ, քննարկում է ապաշրջափակումն իր դասական իմաստով։ Ըստ փոխվարչապետի՝ այս պահին համաձայնություն չկա ճանապարհների մասով, իսկ երկաթգծի վերաբերյալ առկա են «ավելի ընդհանուր պատկերացումներ ու մոտեցումներ»։

Մեկնաբանել