ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
LIVE. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
Post navigation
Posted in:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
Հայաստանի հարկային եկամուտները 2024-ի առաջին ինն ամիսներին զգալորեն աճել են։ Միևնույն ժամանակ, մաքսային եկամուտները նվազել են: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեի` հարկային և մաքսային եկամուտների վերաբերյալ հրապարակած տվյալներից: Համաձայն հրապարակման՝ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հավաքագրվել է շուրջ 1,699 տրիլիոն դրամ հարկային եկամուտ: Այս ցուցանիշը 12,5 տոկոսով կամ 189 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Մյուս կողմից, մաքսային մարմինը հավաքագրել է 312 միլիարդ դրամ, ինչը 16,3 տոկոսով կամ 61 միլիարդ դրամով պակաս է նախորդ տարվա համեմատ: Փորձագետների կարծիքով՝ այս նվազումը կապված է արտաքին առևտրի փոփոխությունների հետ։ Հատկապես նշվում է ավտոմեքենաների ներկրման և Ռուսաստան արտահանման կտրուկ անկումը։ […]
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) գործարարներին կալանավորելու նպատակ չունի, խնդիրը բիզնես միջավայրի բարելավումն է, ասում է ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանը «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում: Նրա խոսքով՝ հարկային հանցագործությունների կանխման համար Քրեական օրենսգրքից խրախուսական նորմերի չեղարկում ենթադրող օրենսդրական նախաձեռնությունը ներկա տեսքով, որը խնդրահարույց է գործարար համայնքի համար, չի ընդունվի, կփոխվի:
Հոկտեմբերի 3-ին Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: «Քննարկվել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» […]
Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրում, հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Հարցին՝ թեման օրակարգ բերելը կարո՞ղ է «կարմիր գիծ» դառնալ Հայաստանի համար, Կոստանյանը պատասխանեց. «Մենք մեր եթերը չպետք է օգտագործենք Ադրբեջանի այս կամ այն մտացածին թեզերն առաջ տանելու համար»։ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ընդդիմադիր դաշտում շրջանառվող խոսակցություններին, թե սահմանազատման գործընթացի շրջանակներում Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին, ասաց, որ նման խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելով Հայաստանը․ «ՀՀ ինքնիշխան տարածքից սահմանազատման գործընթացի արդյունքում որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին, իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա այն ընթանալու է […]
Հայաստանի համար կիբերանվտանգությունը ազգային անվտանգությանը հոմանիշ բառ է։ Միայն 2020-ի պատերազմի օրերին հաքերային հարձակման բազմաթիվ դեպքեր եղան՝ անձնագրային տվյալների հրապարակում, պետական կայքերի խափանում, «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների տվյալների արտահոսք։ Ինչպե՞ս է հաքերներին հաջողվում անել այս ամենը, որտե՞ղ է պետք ուժեղացնել պաշտպանությունը, և ի՞նչ են առաջարկում ոլորտի գիտնականները։ Այս մասին Ժաննա Ավագյանը զրուցում է Հայ-ռուսական համալսարանի CAST գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սևակ Սարգսյանի հետ։
2017-ին Հայաստանում ընդունվեց Ազդարարման համակարգի մասին օրենքը, որն ուժի մեջ մտավ 2018-ից։ Այն կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության ամրապնդման ու հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից։ ՍիվիլՆեթը փորձել է վերլուծել այս համակարգի ներդրման ընթացքն ու արդյունավետությունը։
Գործընկերային բովանդակություն Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը: Այս տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը Հիմնադրամը նվիրում է աշխատուժի զարգացմանը և ընդունում ծրագրերի առաջարկներ՝ միտված այս ոլորտի բարելավմանը: «Դրամաշնորհներ կտրամադրվեն այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին, մասնավորապես՝ կենտրոնանում են մեծահասակաների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում»,- ասում է Հ. Հովնանյան […]
Ի՞նչ է սպասվում Հայաստանի առաջին ներդրումային էքսպոյին: Ինչո՞ւ է այն կարևոր մեր երկրի տնտեսության համար: Արդյոք Հայաստանում կա՞ ֆինանսական ռեսուրսների պակաս, թե՞ խնդիրն այլ տեղ է: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Ֆինարմ» ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանի հետ զրույցում: