Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ե՞րբ է հասկացել, որ պատերազմն անխուսափելի է

2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ կառավարությունն ունեցել է ռադիոկլանում պատերազմի հնարավոր մեկնարկի մասին, և այդ ռադիոկլանումը «վստահելի է թվացել»։ Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը ե՞րբ է հասկացել, որ պատերազմն անխուսափելի է։ Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանի՝ պատերազմի շեմին լինելը զեկուցվել է պարբերաբար՝ օրինակ 2011-ին կազանյան փաստաթուղթը չստորագրելուց հետո, և այդ ժամանակվանից սկսած՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել պատերազմի։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրեն ևս պարբերաբար տեղեկացրել են պատերազմի հնարավորության մասին։

«Առաջին իրավիճակը հետևյալն է․ երբ խաղաղ վիճակում ենք ու պատերազմը հնարավոր է, կարմիր լույսերը վառվում են, բայց երբ անընդհատ հնչում են հայտարարություններ, որ ռազմական ճանապարհով ենք լուծելու, դրանք դառնում են սովորական լրահոսի պես մի բան»,- հայտարարեց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը վեճի բռնվեց ընդդիմության պատգամավորների հետ՝ նրանց մեղադրելով Արցախի սուբյեկտայնությունը 1998 թվականին ոչնչացնելու մեջ։ Նա ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրեց քննարկման՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ու պատերազմի վերաբերյալ։ Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ պետական կառավարման ապարատն ու Զինված ուժերը ռադիոկլանումից հետո համապատասխան վիճակի չեն բերվել: Փաշինյանը պատասխանեց՝ եղել է ԶՈւ կիրառման պլան, ընթացակարգեր, եղել է վերլուծություն ու գնահատական։

Մեկնաբանել