2020-ի հուլիսյան մարտերից հետո բանակը բերվել էր ուժեղացված ծառայության վիճակի․ Փաշինյան

Անցյալ տարվա հուլիսյան մարտերից հետո բանակը բերվել էր ուժեղացված ծառայության վիճակի․ հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն հարցին, թե 44-օրյա պատերազմի մասին տեղեկություններ ստանալով՝ ի՞նչ է արվել այդ տեղեկության հետ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել էր՝ «պատերազմից երկու օր առաջ եղել էր ռադիոկլանում պատերազմի հնարավոր մեկնարկի մասին»։ Շարունակելով 44-օրյա պատերազմից առաջ հնարավոր ռազմական գործողությունների մեկնարկի թեման՝ Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ քննարկում ենք ունեցել, ու Գլխավոր շաբում ինձ զեկուցվել է, որ առաջնագծի մոտ կա այնքան կուտակած ուժ, որ ցանկացած պահի կարող է իրականացվել հարձակում, մեծ զորաշարժերի անհրաժեշտություն չկա»,- պատասխանեց Փաշինյանը։

Արամ Վարդևանյանի ճշգրտող հարցերից հետո Փաշինյանը հունից դուրս եկավ՝ ասելով, որ հասկանալի չէ, թե ինչ է ուզում ճշտել Վարդևանյանը, ապա նրան մեղադրեց «տպավորություն ստեղծելու համար, որ ինչ-որ խորհրդավոր տեղեկությունների են տիրապետում»։

«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք ու պետք լինի՝ կապացուցենք»,- դիմեց նա ընդդիմադիրներին։

Մեկնաբանել