Զինված ուժերը Սյունիքի բարձունքներից հետ են քաշվել՝ «ռազմավարական ավտոճանապարհ չկորցնելու համար»

Դեկտեմբերին Հայաստանի Զինված ուժերը Սյունիքի մի շարք ռազմավարական բարձունքներից հետ են քաշվել՝ ռազմավարական ավտոճանապարհ չկորցնելու համար։ Հոկտեմբերի 27-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես տվել եմ այդ հրամանը, Վաղարշակ Հարությունյանը իրականացրել է»,-ասաց նա։ Փաշինյանը ընդդիմությանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ է նրանց թվում, թե ամեն ինչ ավելի լավ են պատկերացնում, քան իշխանությունը։ Փաշինյանն ասաց, որ այդ որոշումն ինքն է կայացրել, ու դրան նախորդել են քննարկումներ անվտանգության խորհրդի անդամների հետ, այդ թեմայով 5-6 քննարկումներ են եղել։

Մեկնաբանել