Գլխավոր Լրահոս

Հայաստանում երկու բանտ կփակվի

Հայաստանում երկու բանտ կփակվի

Հայաստանի կառավարությունը փակում է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի օրակարգում։ 

Որոշման հեղինակ արդարադատության նախարարությունը որպես հիմնավորում նշում է այս երկու քրեակատարողական հիմնարկների թերբեռնվածությունը, նաև՝ Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակը։ Բացի «Հրազդան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների փակումից, կառավարությունը մտադիր է փակել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն ու Դատապարտյալների հիվանդանոցը՝ դրա փոխարեն կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր կալանավայր՝ ներառելով նաև ստացիոնար հիվանդանոց, իսկ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որ ներկայում գտնվում է Ազգային անվտագության ծառայության շենքի ներքնահարկում, կտեղափոխվի «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ։ 

Ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը կազմում է 73 տոկոս և խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսակյունից, որ հարևան բնակելի շենքերի հետ համեմատ՝ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը: ՔԿՀ-ի բյուջեն կազմում է մոտ 500  միլիոն դրամ։ 

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի համալրվածությունը, ըստ արդարադատության նախարարության, մոտ 11 տոկոս է՝ այնտեղ պահվում է 66 անձ։ ՔԿՀ-ի բյուջեն 677 միլիոն դրամ է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում