Հաստատվել է կորոնավիրուսի 2 307 նոր դեպք, մահացել է 38 մարդ

երևան - yerevan

Հայաստանում հոկտեմբերի 27-ին կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 307 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 962 մարդ։ Արձանագրվել է մահվան 38 դեպք:

Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 048 128 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 280 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 302 450 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 707 290 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 522 368 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 936 007 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 888 100 դեպքով:

Մեկնաբանել