1,5 միլիարդ դրամ առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կառավարությունը 1,5 միլիարդ դրամ է հատկացնելու առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Որոոշման նախագիծը կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի օրակարգում է։

Ըստ հիմնավորման՝ նշված գումարով կառավարությունը պատրաստվում է COVID-19 վարակի կանխարգելման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման շրջանակում վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնները վերազինել անհրաժեշտ սարքավորումներով: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել 3 բժշկական կազմակերպություններում հրատապ կատարել շինարարություն:

Այդ երեք կենտրոններն են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որտեղ կառուցվելու է 30 մահճակալից բաղկացած ռեանիմացիոն բաժանմունք, նաև՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ն ու «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգայի կենտրոն»-ը։

Մեկնաբանել