Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ 2020-ի սետեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստանալով հավաստի տեղեկություններ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ, բանակը չի բերել մարտական վիճակի։ Նման կարծիք նա հայտնեց հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ հիշեցնելով ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում վարչապետի հետևյալ միտքը. «Սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն էդ առումով վստահելի էր թվացել»։
Պատերազմում նման ողբերգական արդյունքների հիմքը դրվել է սեպտեմբերի 25-ին. Տիգրան Աբրահամյան
Post navigation
Posted in: