Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունն ու ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոն հետաքննում են Նիդեռլանդներից ԱՄՆ չվերթ իրականացնող ինքնաթիռներում տեղի ունեցած միջադեպերի սերիան:
Ամստերդամ-Միենապոլիս չվերթի ուղևորներին մատուցվող հնդկահավով բուտերբրոդներում կարի ասեղներ են հայտնաբերվել: Մեկ ուղևոր վնասվածք է ստացել, սակայն ավիաընկերության ներկայացուցիչ Քրիսթին Բաուրի խոսքով՝ տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: Նմանատիպ ասեղներ են գտնվել նաև Ամստերդամից Ատլանտա և Սիեթլ իրականացվող չվերթների ժամանակ մատուցվող ուտելիքում:
«Մենք այս միջադեպերը շատ լուրջ ենք ընկալում, ներկայում համագործակցում ենք այս դեպքերը հետաքննող տեղական և դաշնային իշխանությունների հետ», – հայտարարել է Քրիսթին Բաուրը:
«Լայնամասշտաբ հետաքննություն» սկսելու մասին հայտարարել է նաև հոլանդական Gate Gourmet ընկերությունը, որտեղ պատրաստվել են բուտերբրոդները: