Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել

Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կորոնավիրուսային վարակից մահացել է մեկ ամսական երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,- գրել է Դանիելյանը։

Մեկնաբանել