Տիգրանաշենի ոլորանների հատվածում ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր

Հոկտեմբերի 29-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը»,- տեղեկացնում է նախարությունը։

Պատահարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր։

Մեկնաբանել