«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,- գրել է Մուրադյանը։

Ավելի վաղ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ «Մուրացան» հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ։

Մեկնաբանել