Կառավարությունը խեղդում է հանքարդյունաբերությունը. զրույց Վարդան Արամյանի հետ

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է Հայաստանի տնտեսական զարգացումների մասին։ Արամյանը հանքարդյունաբերության ոլորտում կանխատեսում է բացասական զարգացումներ՝ արտահանման տուրքի ներդրման և ռոյալթիների չափերի բարձրացման հետևանքով: Նախկին նախարարի կարծիքով՝ այս գործիքակազմը կարող է խեղդել ոլորտը: Ներդրողները սկսել են մտածել՝ արդյոք ձեռնտու է այդ կապիատալատար ոլորտում ներդրումներ կատարել, ինչը, նրա խոսքով, բացասական հետևանքներ է ունենալու տնտեսության վրա, մինչդեռ կառավարությունը 7 տոկոս աճ է կանխատեսում:

Մեկնաբանել