Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 31-ին կատարվել է 12 835 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 641 մարդ։ Արձանագրվել է մահվան 51 դեպք:

Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 110 256 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 299 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 309 397 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 719 247 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 531 370 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 032 988 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 924 638 դեպքով:

Մեկնաբանել